ԼՈՒՐԵՐ: Դեղագործություն
Նանոմասնիկները կօգնեն ճարպակալման դեմ պայքարում. news.am
![Նանոմասնիկները կօգնեն ճարպակալման դեմ պայքարում. news.am Նանոմասնիկները կօգնեն ճարպակալման դեմ պայքարում. news.am](up/article/big/file_41084_746028.jpg)
Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի (MIT) եւ Բրիգամի կանանց հիվանդանոցի (Brigham and Women's Hospital) հետազոտողները նանոմասնիկներ են մշակել, որոնք կարող են ճարպակալման դեմ դեղերը հասցնել հենց ճարպային հյուսվածքին:
Ավելորդ քաշով մկները, որոնք ստացել են այդ նանոմասնիկները, 25 օրվա ընթացքում կորցրել են իրենց քաշի 10 տոկոսը, միաժամանակ, որեւէ կողմնակի ազդեցություն չի դրսեւորվել:
Նանոմասնիկներում առկա դեղը խթանում է ճարպային հյուսվածքում նոր արյունատար անոթների աճը: Արդյունքում այն «վնասակար» սպիտակ ճարպային հյուսվածքից վերափոխվում է «օգտակար» գորշ ճարպային հյուսվածքի:
Նման դեղերը նոր չեն: Սակայն հետազոտական խումբը դրանք տեղ հասցնելու նոր միջոց է մշակել: Ընդ որում, այնպես, որ դրանք չկուտակվեն հենց ճարպային հյուսվածքում` օգնելով խուսափել մարմնի այլ մասերում կողմնակի ազդեցություններից:
Ավելի վաղ գիտնականները ցույց էին տվել, որ նոր արյունատար անոթների աճի խթանումը` գործընթաց, որը հայտնի է անգիոգենեզ անունով, կարող է օգնել ճարպային հյուսվածքի փոխակերպմանը եւ հանգեցնել մկների մոտ քաշի կորստի: Բայց մի կարեւոր դիտողություն կա. այն դեղերը, որոնք անգիոգենեզ են խթանում, կարող են վնաս հասցնել օրգանիզմի այլ մասերի:
Գիտնականները մասնիկներ են մշակել, որոնք դեղերը կրում են իրենց հիդրոֆոբ միջուկներում` կապված են PLGA պոլիմերի հետ: Վերջինս օգտագործվում է այլ դեպքերում եւս դեղերը եւ բժշկական սարքավորումները տեղ հասցնելու համար:
Հետազոտողները մասնիկների ներսում երկու տարբեր դեղ են փաթեթավորել: Առաջինը ռոսիգլիտազոնն է, որը հավանության է արժանացել դիաբետի բուժման համար, բայց լայնորեն չի օգտագործվում կողմնակի ազդեցությունների պատճառով: Երկրորդը պրոստագլանդինի նմանակն է` մարդկային հորմոնի տեսակի: Երկու դեղն էլ ակտիվացնում են բջջային PPAR ռեցեպտորը, ինչը խթանում է անգիոգենեզը եւ ճարպային հյուսվածքի փոխակերպումը «օգտակարի»:
Նանոմասնիկների արտաքին թաղանթը կազմված է մեկ այլ պոլիմերից` պոլիէթիլենգլիկոլից, ներկառուցված մոլեկուլներով, որոնք մասնիկներն ուղարկում են անհրաժեշտ նպատակներին: Նման մոլեկուլները կապվում են արյունատար անոթների մակերեւույթին գտնվող սպիտակուցների հետ, որոնք շրջահյուսում են ճարպային հյուսվածքը:
Գիտնականները մասնիկների ազդեցությունը ստուգել են մկների վրա փորձարկումներում, որոնք ճարպերի բարձր պարունակությամբ սննդի պատճառով ճարպակալում ունեին: Կենդանիներին 25 օրվա ընթացքում երկու օրը մեկ նանոմասնիկների մեջ փաթեթավորված դեղեր էին տալիս:
Արդյունքում մկները կորցրել են մարմնի զանգվածի մոտավորապես 10 տոկոսը, իսկ խոլեսթերինի եւ տրիգլիցերիդների մակարդակը (մոլեկուլի, որն մարդու օրգանիզմում կազմում է ճարպերի հիմնական բաղադրիչը) նրանց մոտ նվազել է: Կրծողները նաեւ ավելի զգայուն են դարձել ինսուլինի հանդեպ: Բացի այդ, փորձարկվող մկների մոտ ոչ մի կողմնակի ազդեցություն չի դիտարկվել:
Կարդացեք նաև
![Ամերիկացիները հաբ են ստեղծել, որի ազդեցությունը 2 շաբաթ կարող է տեւել. news.am Ամերիկացիները հաբ են ստեղծել, որի ազդեցությունը 2 շաբաթ կարող է տեւել. news.am](up/article/small/file_43532_195986.png)
Ամերիկյան գիտնականները դեղորայքի համար նոր պարկուճ են ստեղծել, որն ընդունելուց հետո մինչեւ 2 շաբաթ մնում է ստամոքսում՝ դանդաղ դուրս թողնելով դեղի չափաբաժինները: Բերանի միջոցով ընդունվող դեղորայքն ազդեցության...
![](images/calendar.png)
![Աշխարհի ամենաթունավոր օձի թույնը կարող է ներառվել նոր ցավազրկողի բաղադրության մեջ. news.am Աշխարհի ամենաթունավոր օձի թույնը կարող է ներառվել նոր ցավազրկողի բաղադրության մեջ. news.am](up/article/small/file_43374_9138327.jpg)
Աշխարհի ամենաթունավոր օձի՝ կապույտ մարջանե օձի թույնը կարող է դառնալ նոր ցավազրկողի հիմքը: Կապույտ մարջանե օձն անվանում են «սպանողներին սպանող», քանի որ նա կարող է հարձակվել նույնիսկ արքայական կոբրայի վրա...
![](images/calendar.png)
![Նոր մոլեկուլը «վատ» ճարպը «լավի» է վերափոխում. news.am Նոր մոլեկուլը «վատ» ճարպը «լավի» է վերափոխում. news.am](up/article/small/file_42976_1584356.jpg)
Beta-LGND2 կոչվող քիմիական նյութի ակտիվացումը Beta (ER-Beta) էսթրոգենային ռեցեպտորների միջոցով կարող է օգնել ճարպակալման եւ նյութափոխանակության հիվանդությունների դեմ պայքարում...
![](images/calendar.png)
![Գիտնականները մշակում են ինքնասպանության դեմ դեղահաբեր. 1in.am Գիտնականները մշակում են ինքնասպանության դեմ դեղահաբեր. 1in.am](up/article/small/file_42776_9818350.jpg)
Ամերիկացի գիտնականներին հաջողվել է մարդու օրգանիզմում հայտնաբերել ֆերմենտ, որն ավելի վաղ գիտությանը հայտնի չի եղել, հայտնում է gogetnews.info-ն: Տվյալ ֆերմենտն ազդում է ուղեղի բորբոքումների վրա և, որպես...
![](images/calendar.png)
![Իռլանդացի գիտնականները սովորել են կանգնեցնել արյան վարակումը. 1in.am Իռլանդացի գիտնականները սովորել են կանգնեցնել արյան վարակումը. 1in.am](up/article/small/file_42440_3471204.jpg)
Իռլանդացի գիտնականները հայտնագործություն են կատարել, որը կփրկի տասնյակ հազարավոր մարդկանց կյանքեր: Թագավորական կոլեգիայից վիրաբույժների խմբին հաջողվել է մշակել նոր դեղ...
![](images/calendar.png)
![Արյան փորձաքննությունը կօգնի դեղ ընտրել ընկճախտի դեմ. բրիտանացի գիտնականներ. 1in.am Արյան փորձաքննությունը կօգնի դեղ ընտրել ընկճախտի դեմ. բրիտանացի գիտնականներ. 1in.am](up/article/small/file_41525_9579319.jpg)
Լոնդոնի Թագավորական քոլեջի բժիշկները պնդում են, որ արյան փորձաքննության իրենց մեթոդը կօգնի ավելի ճիշտ նշանակել դեղեր ընկճախտով տառապողներին՝ հայտնում է BBC-ն...
![](images/calendar.png)
![](images/white_bl.gif)
![](images/white_br.gif)
![](images/white_tr.gif)
![](images/white_tl.gif)
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MYSd6P1Z' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1381
Fatal error: Uncaught Error: Call to a member function fetch_assoc() on bool in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php:1384 Stack trace: #0 /sites/med-practic.com/classes/article_class.php(102): TableManager->querySelectClassic('SELECT a.id, a....', Array) #1 /sites/med-practic.com/includes/include_footer_amen_kard_hod.php(5): Article->SelectAmenakardacvatsArticles(1) #2 /sites/med-practic.com/includes/include_bottom.php(9): require_once('/sites/med-prac...') #3 /sites/med-practic.com/bottom.php(7): require_once('/sites/med-prac...') #4 /sites/med-practic.com/article_more.php(151): require_once('/sites/med-prac...') #5 {main} thrown in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1384